Գնել էին խանութի գրեթե ողջ ձեթն, ալյուրը, շաքարն ու միսը

Գնել էին խանութի գրեթե ողջ ձեթն, ալյուրը, շաքարն ու միսը

Երեկ մայրաքաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 43 հասցեւում գտնվող մթերային խանութներից մեկում անսովոր տեսարանի ականատես եղանք․ դիմակներով ընտանիքը՝ մայր, դուստր, որդի կամ փեսա, գնեցին 60 հազար դրամի ձեթ, ալյուր, շաքարավազ, ձավարեղեն, ձու ու կարագ։

Վերջում էլ, երբ այդ գնումները դրամարկղի միջով անցկացնելու պատճառով խանութում հսկա հերթ էր գոյացել, մայրը հարցրեց՝ մառոժնի առե՞լ եք։ Գնեցին նաև խանութի ողջ պաղպաղակը։ Մարդիկ զարմացած նայում էին, խանութի աշխատողներն էլ ակնհայտորեն ուրախ էին այդ անսպասելի առևտրից։

Նաև բիժշկ Արմեն Վիլենի Աստվածատրյանն էր խոսել «Աքաղաղ» խանութը սրբելու մասին և կոչ արել՝ չտրվել խուճապին։ Այստեղ ապրանքները առաջին հայացքից՝ տեղում էին, միայն վաճառողուհիները հայտնեցին, որ երեկ մի թեթև խուճապ է եղել ու մարդիկ գնել են իրենց մսամաթերքը, թռչնամիսն ու մսային այլ տեսականին։ Միայն այդքանը։ Այսօր արդեն ցուղափեղկում կար մսեղեն, իհարկե՝ սովարականից մի քիչ քիչ։ Այլ խանութներում՝ ևս  «Պարմա», «Սաս» այսօր ևս պարենային ապրանքների սովորական տեսականին էր՝ սովորական քանակներով։