«Ես հիմա չգիտեմ՝ գլուխս որ պատովը տամ». ՄԻԱՎ-ով վարակված երեխայի դեպքը մնա՞ց ետևում

«Ես հիմա չգիտեմ՝ գլուխս որ պատովը տամ». ՄԻԱՎ-ով վարակված երեխայի դեպքը մնա՞ց ետևում

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին լուրեր տարածվեցին, ըստ որոնց մանկահասակ երեխան վարակվել է ՄԻԱՎ-ով: Առավել անհանգստացնող փաստ էր այն, որ երեխայի ծնողներն առողջ էին, ինչն էր առաջ բերեց այն պնդումը, որ երեխան վարակվել է բժշկական կենտրոնում: Ամիսներ շարունակ աղջնակը պարբերաբար ջերմել է և 2019թ. օգոստոսի 20-ին տեղափոխվել «Արաբկիր» ԲԿ, որից հետո նրա մոտ արյան  կրկնակի հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ՁԻԱՀ:

Փորձագետները պնդում էին, որ պարզել, թե որտեղ է երեխան վարակվել ՄԻԱՎ-ով բավականին բարդ կլինի, քանի որ երեխան եղել է մի քանի բժշկական կենտրոնում: Երեխայի մայրն այս առիթով պատմել էր մի քանի մանրամասններ, մասնավորապես, որ դեռևս հուլիս ամսին երեխան վարակված չի եղել:

«Տարանք Աշտարակի հիվանդանոց, ցան կար, բժշկուհին ասաց՝ տարեք Երեւան ինֆեկցիոն հիվանդանոց: Տարանք ինֆեկցիոն, հետո ասացին տարեք արյունաբանական, ստեղ էլ ասացին մեր հիվանդը չի, տարեք Արաբկիր: Բայց արյունաբանականում հուլիսին, որ պառկել էինք, ՄԻԱՎ-ի անալիզ են վերցրել, բացասական է եղել պատասխանը: Ամենասկզբից ոչ ոք չի կասկածել ՄԻԱՎ: Ես չգիտեմ՝ երեխաս ո՞ր հիվանդանոցում է վարակվել: Արյունաբանականում պառկել է, ինֆեկցիոնում պառկել է, Ծերեթելիում (սուրբ Աստվածամայր ԲԿ, Ն.Բ.) պառկել է: Ես ինքնակամ չեմ տարել, հիվանդանոցները: Էս հիվանդանոցից ասում էին՝ տարեք ընդեղ, ընդեղից ասում էին՝ տարենք էնտեղ: Վերջում ուղարկեցին Արաբկիրի հիվանդանոց, էստեղ էլ 2 ամիս պառկեցինք, իմունիտետի խնդիրն էին կարգավորում, հետո բժիշկուհին ասաց՝ ՄԻԱՎ անալիզ հանձնենք: Հանձնեցինք, դրական պատասխան եկավ: Ասում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ մյուս հիվանդանոցներում բացասական է ցույց տվել, ձեզ մոտ՝ դրական: Բժշկուհին պատասխանեց՝ այդ հիվանդանոցի թեսթերը զգայուն չեն եղել: Բայց ոնց կլինի՞, որ արյունաբանականի թեսթերը զգայուն չլինեն, մեծ կենտրոն»,- զրույցներից մեկում ասել է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում