Ինչո՞ւ ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչում Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանությունը

Ինչո՞ւ ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչում Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանությունը

«Երրորդ Ուժ Պլյուս» հայկական անկախ թերթի գլխավոր խմբագիր Վահրամ Աղաջանյանը դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիին հետևյալ հարցադրմամբ: 
 
Հարգարժան տիկին դեսպան, 
 
Պատիվ ունեմ Ձեզ հայտնելու, որ Ադրբեջանի իշխանամետ և անկախ տասնյակ լրատվամիջոցներ իրենց ընթերցողներին տեղեկացրել են, որ ԱՄՆ 24 նահանգ ճանաչել է Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանությունը», որն իբր իրականացրել են հայկական զինված ուժերը: 

Հարգարժան տիկին Թրեյսի, մենք կցանկանայինք իմանալ, համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այս տեղեկատվությունը: Հիշեցնեմ, որ Խոջալուի այսպես կոչված «ցեղասպանության» մասին լուրը հերքել են անգամ Ադրբեջանի նախկին նախագահն ու այդ երկրի ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ: 
 
Եվ ինչո՞ւ ԱՄՆ իշխանությունները չեն ճանաչում Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ցեղասպանության բազմիցս ապացուցված փաստը։ 
 
Այս հարցերն այժմ տալիս են միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհում, և մենք երախտապարտ կլինենք Ձեզ, տիկին դեսպան, եթե Դուք կամ ԱՄՆ պաշտոնյաներից որևէ մեկը վերջապես պարզություն մտցնի իրավիճակի մեջ։ 
 
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար: 
 
Վահրամ Աղաջանյան 
«Երրորդ ՈՒժ Պլյուս» անկախ թերթի գլխավոր խմբագիր
 
Հ. Գ. Ուզում եմ Ձեզ նաեւ տեղեկացնել, որ ցանկացած Ձեր պատասխան կտրամադրվի Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի առանց բացառության բոլոր ԶԼՄ-ներին: