11,5 միլիոն ԱՄՆ դոլար ենք հատկացնում․ Փաուեր

11,5 միլիոն ԱՄՆ դոլար ենք հատկացնում․ Փաուեր

«Մենք հիմա գտնվում ենք Լաչինի միջանցքի հարևանությամբ։ Այս միջանցքը այն կենսական ճանապարհ է, որը կապում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ։ Վերջին 9 ամիսների ընթացքում այս ճանապարհը շրջափակված է եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի արդյունքում էլ հումանիտար ճգնաժամ էր ձևավորվել։ Ամենուր սննդի ու դեղորայքի պակաս էր Լեռնային Ղարաբաղում»։ Այս մասին քիչ առաջ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՄԱՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը։

«Բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի հումանիտար կազմակերպությունները ճանապարհ ունենան դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նախագահ Բայդենի հրամանով ես այստեղ եմ եկել զրուցելու Հայաստանի իշխանությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Կարևոր է, որ մենք խոսենք նաև քաղաքացիական անձանց հետ։ Կարծում եմ, որ բոլորդ ինքներդ շատ լավ տեսնում եք, թե ինչ հոգնած են այս մարդիկ։ Մարդկանց դեմքից արդեն ամեն բան տեսանելի է։ Հաշվի առնելով այն կարիքները, որոնք ունեն հիմա ԼՂ-ից եկողները, ես հայտարարում եմ, որ հումանիտար օգնության նպատակով ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 11,5 միլիոն ԱՄՆ դոլար»,- հավելեց նա։