Ութամյա երեխան արյուն է արտասվում եւ քրտնում

Ութամյա երեխան արյուն է արտասվում եւ քրտնում

Հնդկաստանի Տրիպուրա նահանգում ութամյա երեխայի մոտ եզակի հիվանդություն կա, որը առկա է ամեն 10 միլիոնից մեկ մարդու մոտ։ Նա արյուն է արտասվում ու քրտնում։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Հիվանդության ախտանշանները Չվնգսասա Դեբարմայի մոտ հայտնվել են այս տարվա ապրիլից։ Մինչ այդ երեխայի քթից եւ ականջներից պարբերաբար արնահոսություններ եղել են։

Հիվանդությունը կոչվում է հեմատոգիդրոզ։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նշանակել են դեղամիջոցներ, որոնց կիրառությունից հետո նրա վիճակը բարելավվել է։ Սակայն մասնագետները դժվարացել են մինչեւ վերջ պնդել, որ առկա է նման եզակի հիվանդություն։ Որոշ ժամանակ անց արնահոսությունները կրկին ի հայտ են եկել։