Ռոնալդուն խնդրել է «Յուվենտուսին» գնել Իսկոյին

Ռոնալդուն խնդրել է «Յուվենտուսին» գնել Իսկոյին

Իտալական «Յուվենտուսում» հանդես եկող Քրիշտիանու Ռոնալդուն միջնորդել է իր ակումբի ղեկավարությանը, որպեսզի «Ռեալի» խաղացող Իսկոյին ձեռք բերեն առաջիկա տրանսֆերային սեզոնի ժամանակ: Մասնագետներն իսպանացի Իսկոյի տեղափոխումը իտալական ակումբ համարում են շատ հավանական:

Իր միջնորդության մեջ Ռոնալդուն նշել է, որ իտալական թիմի պաշտպանությունում պակասում են բարձր մակարդակի խաղացողները:

Նշենք, որ Իսկոն եւս ցանկանում է հեռանալ արքայական ակումբից, իսկ ահա Զիդանն էլ հաջորդ սեզոնին նրա հետ կապված առանձնակի հույսեր չունի: