ԻԻՀ դեսպանն ու Ալիևի ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ԻԻՀ դեսպանն ու Ալիևի ներկայացուցիչը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանի դեսպանը։

Նրա խոսքով, իրենք քննարկել են տարածաշրջանում իրավիճակը:  Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին: 

Պաշտոնյաները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: