«Թագավոր ջան, կյանքս»․ կինը համբուրեց Ավինյանին

«Թագավոր ջան, կյանքս»․ կինը համբուրեց Ավինյանին

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ «Քաղաքացիական պայմանգրի» ներկայացուցիչները՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ գտնվում են Էրեբունիում։ Երեկ, հիշեցնենք, նրանք Նուբարաշենում էին։ Քիչ առաջ մի կին մոտեցավ Ավինյանին։

«Ես քո համար եմ մտածում, քո համար։ Թագավոր ջան, կյանքս»,- ասաց կինը՝ համբուրելով Ավինյանին։ «Իմ մասին մի մտածեք, էդ մենք պիտի ձեր մասին մտածենք»,- արձագանքեց Ավինյանին։