Այլ

Լինդեն հույս ունի ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն Արցախի հարցում կդիտարկվեն որպես դերակատար

Լինդեն հույս ունի ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն Արցախի հարցում կդիտարկվեն որպես դերակատար

Եվրոպայում անվտանգության և համակործակցության կազմակերպության գործող նախագահ, Շեվդիայի թագավորության ԱԳ նախարար Անն Լինդեն հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ի վիճակի կլինեն անպահովել որոշակի առաջընթաց ու հանդես գալ որոշակի ստեղծարար առաջարկներով։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվ է Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հակամարտության հարցում։

«Ռուսաստանը նաև շատ ակտիվ է դեր տարբեր ասպարեզներում դեր խաղալու մեջ։ Օրինակ՝ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանն է, որ հաջողեց հրադադար ձեռք բերել, որը ստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի և Ռուսաստանի միջև», - երեկ հայտարարել է Լինդեն, ով  Եվրոպայում Ամերիկայի Միցյալ Նահանգների անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) հետ մասնակցել է կոնգրեսական առցանց լսումներին:
Լինդեն ասել է, որ «ցավալի ու վատ կլինի», եթե ԵԱՀԿ-ն ու միջազգային հանրությունը չերևան որպես դերակատար այս խնդրում։ 

«Եվ ինչը ուզում եմ անել հիմա, պարզապես փաստին նայլեը չէ, որ 2 հազարանոց զորք կա տեղում (Լեռնային Ղարաբաղում), այլ մենք կարիք ունենք, որ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը դեր խաղան այստեղ, որը շատ դժվար է եղել։ Բայց դա կլինի ցավալի ու վատ ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլև միջազգային հանրության համար, եթե մենք չդիտարկվենք որպես դեր խաղացող։ Եվ այստեղ մենք իսկապես հույս ունենք, որ երեք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ի վիճակի կլինեն անպահովելու որոշ առաջընթաց և հանդես գալ որոշակի ստեղծարար առաջարկներով։ Եվ ամբողջ ժամանակ խոսում եմ իմ տարբեր գործընկեր արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով նրանց մղել ճիշտ ուղղությամբ, երբ խոսքը վերաբերում է սրան», - ասել է Շվեդիայի արտգործնախարարը։ 

Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովը, որը հայտնի է նաև որպես ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով, վերահսկում է Հելսինկյան համաձայնագրերի համապատասխանությունը և առաջ տանում համապարփակ անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և տնտեսական, բնապահպանական և ռազմական համագործակցության խթանման միջոցով:

Լինդեն քննարկել է 2021 թվականի Շվեդիայի ԵԱՀԿ նախագահության հիմնական գերակայություններն ու ԵԱՀԿ-ում ընթացիկ զարգացումները: Նա ընդգծել է այն հիմնարար նորմերին ու սկզբունքներին վերադառնալու կարևորությունը, որոնց վրա հիմնադրվել է ԵԱՀԿ-ն, որի վրա պարտավորվել ու վերապարտավորվել են բոլոր մասնակից պետությունները Հելսինկիում 1975-ին, Փարիզում 1990-ին, Ստամբուլում 1999-ին և Աստանայում 2010-ին։
 «Մեր ընդհանուր խնդիրն է ապահովել, որ սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու պարտավորության և յուրաքանչյուր երկրի` իր անվտանգության միջոցների ընտրության իրավունքի հարգումը, հարգվեն», - հայտարարել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image