Ադրբեջանը սադրում է Ուկրաինային՝ սանկցիաներ սահմանել ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանը սադրում է Ուկրաինային՝ սանկցիաներ սահմանել ընդդեմ Հայաստանի

Ինչպես հայտնի է, հունիսի 15-ից ռուսական Nordwind ավիաընկերությունը բացում է նոր թռիչքուղի՝ Սիմֆերոպոլ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ՝ Վլադիկավկազում կանգառով։ Այս մասին հայտարարել է Սիմֆերոպոլի օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Թռիչքները իրականացվելու են ամեն երեքշաբթի, մինչեւ հոկտեմբերի 26-ը՝ Embrarer E190 օդանավներով։ Թռիչքի ընդհանուր տեւողությունը մոտ հինգ ժամ է։

Եվ ահա, Ադրբեջանը, օգտագործելով այս լուրը, արդեն սկսել է հակահայկական քարոզչություն իրականացնել Ադրբեջանում առ այն, որ Հայաստանը չնայած ոչ ուղիղ, բայց թռիչքներ է իրականացնելու դեպի Ղրիմ, որը ինչպես հայտնի է, Ուկրաինան համարում է «գրավյալ» իսկ Ադրբեջանն էլ բազմաթիվ անգամներ է աջակցություն հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հանդեպ։ Դատելով Ուկրաինայի Գերագույն Ռադայի մի շարք պատգամավորների՝ ադրբեջանական մամուլում հնչեցրած հայտարարություններից, ամենայն հավանականությամբ, որոշակի քայլեր ձեռնարկվելու են, որպեսզի Ուկրաինան սանկցիաներ կիրառի ընդդեմ Հայաստանի։

Հասկանալի է, հանուն դրա, Ադրբեջանը միջոցներ չի խնայի։ Եթե նույնիսկ պետական մակարդակով սանկցիաների սահմանման հարցում Բաքուն հաջողության չհասնի, ապա որպես «Պլան B» կանի ամեն բան, որպեսզի այն ՀՀ քաղաքացիները, որոնք այդ չվերթով Ռուսաստանի տարածքից կհայտնվեն Ղրիմում, հայտարարվեն Ուկրաինայի համար «անցանկալի անձինք» եւ նրանց մուտքը Ուկրաինա՝ արգելվի։