Այդ ի՞նչ համակարգ է դրված մեր տնտեսության հիմքում, ոչ միայն չի փլուզվել, այլ նույնիսկ աճ է գրանցել․ Դավիթ Սարգսյան (տեսանյութ)

Այդ ի՞նչ համակարգ է դրված մեր տնտեսության հիմքում, ոչ միայն չի փլուզվել, այլ նույնիսկ աճ է գրանցել․ Դավիթ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գրքի՝ հայերեն թարգմանությամբ տարբերակի շնորհանդեսը։ Գիրքն առաջին անգամ է թարգմանվել  հայերեն։ Գրքի գիտական խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է, թարգմանիչը՝ Լիանա Զաքարյանը, խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաներ, այդ թվում՝ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, որն այսօր գրքի հրատարակումը հովանավորած «Արդշինբանկի» ֆինանսական տնօրենն է։

Դավիթ Սարգսյանն էլ իր խոսքն սկսեց՝ մեջբերելով Ֆրիդմանի գրքից որոշ հատվածներ․ «Հաց գնողը չգիտի, թե ով է աճեցրել հացահատիկը, կոմունիս՞տը, թե՞ հանրապետականը, սահմանադրակա՞նը, թե՞ ֆաշիստը, սևամո՞րթը, թե՞ սպիտակամորթը։ Սա ցույց է տալիս, որ շուկան անաչառ է, այն տնեսական գործունեությունը հստակ տարանջատում է քաղաքական հայացքներից»։

Դավիթ Սարգսյանի խոսքով՝ այսօր շատ ենք լսում լրագրողների, հասարակական գործիչների, տարբեր մարդկանց կողմից ավելի ու ավելի հաճախակի, կես՝ զարմանքով, կես՝ հիացմունքով տրված հարցը, թե այդ ի՞նչ համակարգ է դրված մեր տնտեսության հիմքում, որ չնայած՝ բոլոր արհավիրքներին, այն ոչ միայն չի փլուզվել, այլ նույնիսկ աճ է գրանցել։ Ապա հիշեցրեց, որ այս դահլիճում այսօր ներկա են մարդիկ, որոնք վերջին 30 տարիների ըթնացքում կերտել են այդ տնտեսական համակարգը մեր երկրում։

Մանրամասն՝ տեսանյութում