«Արմօյլ» ընկերությունը դատի է տվել ռեպորտաժի հեղինակներին

«Արմօյլ» ընկերությունը դատի է տվել ռեպորտաժի հեղինակներին

«Արմօյլ» ընկերությունը դատի է տվել ամիսներ առաջ համացանցում տարածված  մի  տեսանյութի հեղինակներն։ Խոսքը «Արհավիրքը ճանապարհ է ընկել, հատուկ ռեպորտաժ» վերտառությամբ տեսանյութի մասին է։ Այդ մասին լրագրող Նարեկ Դեմիրճյանին դատարանից ծանուցում է ուղարկվել։ Սակայն նա մինչ այժմ  ծանոթ չէ, թե կոնկրետ իր ո՞ր գործողություններն են վիճարկվում դատարանում։

Ըստ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հայցադիմում ուղարկելու, պարտավորությունը կրում է հայցվորը՝ տվյալ դեպքում «Արմօյլ» ընկերությունը, որը, ըստ տեսանյութի հեղինակների, ժամանակին այն չի ուղարկել։  

Մենք տեղեկացանք, որ հայցը վերաբերում է զրպարտանքին՝ պատասխանողներ Նարեկ Դեմիրճյանի, Արմեն Ոսկանյանի՝ «Արմօյլ» ընկերության բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։