Ովքե՞ր են ճանաչվել ռուսաստանցի ամենահայտնի հեղինակները

Ովքե՞ր են ճանաչվել ռուսաստանցի ամենահայտնի հեղինակները

ТАСС -ը, հղում անելով  գրքային «MyBook» ծառայության հետազոտությանը, ներկայացնում է ռուսաստանցի ժամանակակից և դասական ամենահանրաճանաչ հեղինակներին։ Դրանց թվում առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Ցիպկինի «Անբեկանելի տարիքի կանայք և այլ ոչ սկզբունքային պատմությունները» ։

Երկրորդ տեղում է գրող Գուզել Յախինայի մեկնարկային վեպը՝«Զուլեյխան բացում է աչքերը», երրորդ տեղում Պավել Սանաևի ինքնակենսագրական «Ինձ թաղեք շրիշակի հետեւում» վիպակն է։

 Թոփ-տասնյակում ներառված են Վիկտոր Պելևինի «Անպարտելի արևը» և  « Թեթև հպումների արվեստը», Տատյանա Ուստինովայի «Կախարդական լույս», Մարինա Ստեպնովայի «Այգին» , Եվգենի Վոդոլզակինի «Դափնի», ինչպես նաև՝ Ալեքսեյ Սալինիկովի՝ «Պետրովները՝ գրիպի մեջ և դրա շուրջ» գրքերը։

Ավելի վաղ ռուսաստանցիները Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան» ճանաչել էին ամենագերագնահատված գիրքը, իսկ Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը» հայտնվել էր ցանկի երկրորդ հորիզոնականում, երրորդում՝ Ալեքսանդր Սոլժենիցինի «ԳՈՒԼԱԳ-Արխիպելագ»-ը։