Ռուս-թուրքական հարաբերությունները լարվա՞ծ են․ Էրդողանի արձագանքը

Ռուս-թուրքական հարաբերությունները լարվա՞ծ են․ Էրդողանի արձագանքը

Հացահատիկի համաձայնագրի խզումը կհանգեցնի պարենային ապրանքների գների բարձրացման, ինչպես նաև որոշ տարածաշրջաններում սովի և միգրացիայի նոր ալիքների։ Այս մասին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցից վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ են, և բանակցությունները շարունակվում են ինչպես արտաքին գործերի նախարարության, այնպես էլ՝ թուրքական հետախուզական կազմակերպության մակարդակով։
«Այս բանակցությունների արդյունքում մենք շուտով Պուտինի հետ կքննարկենք այդ հարցը, Ռուսաստանը նույնպես որոշակի ակնկալիքներ ունի։

Կարծում եմ, որ պարոն Պուտինի հետ մանրամասն քննարկելով այս հարցը՝ մենք կապահովենք այս մարդասիրական շարժման շարունակությունը»,-հավելել է Էրդողանը։

Հավելենք, որ վերջին շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները վատացել են կապված Անկարայի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում հավանություն տալու, Ազովի հրամանատարների և զինվորների ազատ արձակման, ինչպես նաև հացահատիկային գործարքի կասեցման հետ։