Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Իրանի կանանց եւ ընտանիքի գործերով փոխնախագահ Մասումե Էբթեքարը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է IRNA-ն:

«Հաշվի առնելով հիվանդության նախանշանները՝ տիկին Էբթեքարը անալիզ է հանձնել, որը դրական է եղել»,- գործակալությանն ասել է փոխնախագահի խորհրդականը:


Վերջին տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թվիը հասել է 245-ի, մահացել է 26 մարդ: Մեկ օրում վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Թեհրանում եւ Գիլյանում: