ԲԴԽ-ն դիմել է Վարչապետին՝ Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակը 2 կազմով ավելացնելու համար

ԲԴԽ-ն դիմել է Վարչապետին՝ Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակը 2 կազմով ավելացնելու համար

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի և Լիանա Կարապետյանի՝ Հ1-ի դեմ  հայցով առաջին դատական նիստը նշանակել է 2021 թ․ մայիսի 6-ին, այսինքն՝ հրապարակման վարույթն ընդունելուց մեկ տարի 3 ամիս հետո։
Հանրայինի լուրերի բաժնում  22 տարի աշխատած Լիանան ու Սիրանույշը հայտնել են, որ պատրաստ են ցանկացած սցենարի և պայքարը շարունակելու են մինչև վերջ, քանի տարի էլ  դա տևի։ Այսուհանդերձ, սա աբսուրդ է։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը «Հրապարակի» -ին ասաց․«Այո, Վարչական վերաքննիչ դատարանում այդպիսի ծան պատկեր ունենք և այլ տարբերակ էլ չունենք, որովհետև ամեն օր նիստ է նշանակված և նոր դատական նիստեր նշանակելու տեղ չկա և առաջին դատական նիստերը նշանակվում են 1 տարի 3 ամիս հետո»։

Կարեն Փոլադյանի խոսքով՝ պատճառը դատական կազմերի պակասն է․ ունեն 3 կազմ՝ աննախադեպ շատ գործերի պարագայում։«Մենք վարչական դատարանի 24 դատավոր ունենք, և 24 դատավորի կայացրած դատական ակտերը քննում են ընդամենը 9 հոգի՝ 3 դատական կազմ»։

Դատական դեպարտամենտի ղեկավարը ակնկալում է, որ խնդրին լուծում կտրվի դատաիրավական բարեփոխումների համատեքստում, բայց այս պահին էլ փորձում են ընթացիկ լուծում տալ։ Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում դիմել է վարչապետին՝ Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակը 6-ով, այսինքն, երկու կազմով ավելացնելու համար։

Փոլադյանը հավելում է՝ այս պահին սպասում ենք կառավարության արձագանքին։