Սի Ծինփինն ու Մակրոնը դիմել են միջազգային հանրությանը

Սի Ծինփինն ու Մակրոնը դիմել են միջազգային հանրությանը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պեկինում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են տարածել։

Այդ մասին ղեկավարներն ասել են հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

ՉԺՀ առաջնորդը նշել է, որ ուկրաինական հարցի շուրջ բանակցությունները պետք է մոտ ապագայում վերսկսվեն, իսկ կարճ ժամանակում խաղաղություն ապահովվի։

Միևնույն ժամանակ, Չինաստանի ղեկավարը իր երկրի ու Ֆրանսիայի անունից միջազգային հանրությանը կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայում պատերազմ հրահրելուց. 

«Պեկինը և Փարիզը կոչ են անում համաշխարհային հանրությանը լինել ռացիոնալ և զուսպ ուկրաինական հարցում»։

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը, դիմելով Սի Ծինփինին, կոչ է արել ռուսական կողմին վերադառնալ ողջախոհության և բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ։

«Քանի դեռ ուկրաինական տարածքների մի մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ, Եվրոպայում անվտանգության ճարտարապետությունն անհնար է, և Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է միջուկային զենք տեղակայի Բելառուսում»,-ասել է Մակրոնը։