Կան դիրքեր, որոնցում ողջ անձնակազմը զոհվել է․ կյանքի գնով պահել են իրենց առաջնագծերը

Կան դիրքեր, որոնցում ողջ անձնակազմը զոհվել է․ կյանքի գնով պահել են իրենց առաջնագծերը

Արցախցիները իրենց մարտը բոլոր առումներով տվել են։ Արցախցիները որքան հնարավոր էր առաջնագծի իրենց վստահված հատվածը պահել են։ Չկա մարտական դիրք, որտեղ լքած զինծառայող լինի, բոլոր ուղություններով բոլորը մարտեր են մղել, կան դիրքեր, որտեղ ողջ անձնակազմը զոհվել է, այսինքն՝ կյանքի գնով պահել են իրենց հնարավորությունների չափով։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«9 ամիս շրջափակման մեջ են եղել, սննդի, վառելիքի ու ընդհանրապես ցանկացած ապրանքատեսակի հետ կապված խորը դեֆիցիտ է եղել։ Այս պայմաններում Արցախը երկար դիմադրել պարզապես չէր կարող։ Այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ որևէ պարագայում չեն միջամտելու, սա ևս Ադրբեջանի համար արտոնում էր»,- ասաց նա։