Որն է Բեյրութի ամենամեծ բնապահպանական խնդիրը

Որն է Բեյրութի ամենամեծ բնապահպանական խնդիրը

Լիբանանյան An-Nahar պարբերականն անդրադարձել է, այն խնդրին, թե որն է հանդիսանում այդ երկրի մայրաքաղաք Բեյրութի ամենից հրատապ խնդիրը։ Ինչպես փոխանցում է «Արեւելքը», իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունը հանդիսանում է հիմնական խնդիրը Բեյրութի համար։ Ավելին, պարզվել է, որ օդի աղտոտվածությունն է համարվում նաեւ պատճառը այնտեղ քաղցկեղի տարածման եւ մոտավոր հաշվարկներով, լիբանանցիների 1 տոկոսը տառապում է այդ ծանր հիվանդությամբ։ Իսկ ահա կանանց շրջանում հատկապես տարածված է կրծքագեղձի քաղցկեղը։ Լրատվամիջոցի իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ օդի հիմնական աղտոտողները դիզվառելիքով աշխատող էլեկտրակայաններն են, որոնց արտանետումները հավելյալ կերպով աղտոտում են օդը։ Նշենք, որ երկար տարիներ Բեյրութում բնակիչները ստիպված են եղել էլեկտրականություն գնել մասնավոր սեկտորում աշխատող այն ընկերություններից, որոնք նշված շարժիչներով են կարողանում էլեկտրականություն արտադրել։