Մխիթարյանը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա հանդիպումները

Մխիթարյանը կարող է բաց թողնել հավաքականի առաջիկա հանդիպումները

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։

Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, բաց կթողնի 3 շաբաթ։ Այսպիսով, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի դեմ խաղերին, իսկ վերականգման ավելի հստակ ժամկետները պարզ կլինեն կրկնակի հետազոտությունից հետո»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը Եվրո 2020-ի շրջանակում հյուրընկալվելու է Լիխտենշտեյնի ընտրանուն։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականը նորից մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու հետ։