ԵԱՏՄ-ն հուլիսի 10-ից Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի կթողարկի

ԵԱՏՄ-ն հուլիսի 10-ից Սերբիայի հետ ազատ առևտրի գոտի կթողարկի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ու Սերբիայի միջև ազատ առևտրի գոտին կթողարկվի հուլիսի 10-ին։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ПМЭФ) ժամանակ ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

«Մենք հուլիսի 10-ից ազատ առևտուր ենք սկսում Սերբիայի հետ», - ասել է Սլեպնևը: 2021-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 2-5-ը՝ դեմ առ դեմ ձևաչափով: