Նախկին քաղաքապետի տեղակալն ու օգնականը` «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում

Նախկին քաղաքապետի տեղակալն ու օգնականը` «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում

Հրազդանում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներն են Հրազդան համայնքի ավագանու անդամ Մելսիկ Զաքարյանը, ՀՅԴ -ական Արտաշ Հունանյանը, «Հայ Դատ»-ի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հրազդան-5 հիմնարկի իրավախորհրդատու, ՀՅԴ-ական Վարդան Գեւորգյանը: ԲՀԿ-ից՝ Հրազդան համայնքի ավագանու անդամ, «MRV CAPITAL CORPORATION» ՍՊԸ-ի տնօրեն Արսեն Հարությունյանը: ՀԱԿ-իցէ «Տրանս Գազ» ՍՊԸ օպերատոր Աշոտ Փիլիպոսյանը: ՔՊ-ից՝ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությանից՝ Ռոմիկ Ստեփանյանը, ԼՀԿ-ից Հրազդան ԲԿ-ի բժիշկ-ստոմատոլոգ Աննա Գրիգորյանը:  «Պատիվ ունեմ»  դաշինքի պատգամավորի թեկնածուներն են Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նախկին տեղակալ Գեղամ  Տիգրանյանը, օգնական Անահիտ Գաբրիելյանը եւ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի Կոտայքի գրասենյակի ղեկավար Վանիկ Հունանյանը:

Մի քանի օրից կմերկնարկի ընտրական քարոզարշավը: 1998թ-ից  ՀՀԿ-ին անդամագրված Գեղամ Տիգրանյանը չի լքել մայր կուսակցությունը, եւ այս ընտրություններին եւս ակտիվ մասնակություն կունենա: Մի քանի հարց ուղղեցինք Գեղամ Տիգրանյանին:

-Պարո՛ն Տիգրանյան, հրազդանցիների համար Դուք նախկին իշխանություն եք, եւ Հրազդան քաղաքը Ձեր կուսակցության կողմից միշտ անտեսված է եղել: Կարծում եք՝ հրազդանցին Ձեզ երկրորդ անգամ կվստահի՞:

-Ես կարծում եմ, որ կվստահի, մենք ահագին գործեր ունենք արած- դրած: Այդ աշխատանքները ով ուզում տեսնում ա, ով էլ չի ուզում ՝ չի տեսնում, ինչ ասեմ:

-Ինչպե՞ս եք փորձելու հրազդանցիներին համոզել, որ Ձեր դաշինքին քվե տան: Ի՞նչ եք ասելու, որ կրկին գաք իշխանության լա՞վ  է լինելու: 

-Դե կհամոզենք էլի, մենք էլ նյութեր ունեք պատրաստած, ամսի 7-ից հետո քարոզարշավ կանենք: 

-Եթե Ձեր խոսքը լսելի չլինի հրազդանցիների համար, ի՞նչ մեթոդներ կկիրառեք: Երկար տարիներ պաշտոնավարել եք,  ամեն ընտրություններին մասնակցություն եք ունեցել եւ հրազդանցիներին ավելի լավ եք ճանաչում: 

-Չեմ կարող ոչինչ ասել, 3 տարի անցել է, ահագին բան ա փոխվել: 

-Հրազդանցիների մտածելակե՞րպն է փոխվել:

-Քարոզարշավ կանենք,  ամեն բան ցույց կտա: