Արայիկ Հարությունյանը անկլավների հանձնումը ֆեյք է համարում

Արայիկ Հարությունյանը անկլավների հանձնումը ֆեյք է համարում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» խորագրի ներքո հերթական գրառումն էր կատարել ֆեյսբուքյան էջում` իբրև թե հերքելով լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը հանձնել է անկլավները․

«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա:

Ավելի վաղ Հարությունյանը գրել էր. «Փաստորեն, չէիք ուզում վարչապետը գնար Գրանադա, որ այս հանդիպումները, քառակողմ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը չլինեին: Էս է ձեր ծայրագավառական, գործակալական էությունը:
 Հայաստանի պետականությունն այլընտրանք չունի: Չվախենաք»,- գրել էր Արայիկ Հարությունյանը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են Տավուշի 4 գյուղերը հանձնելու եւ հօգուտ Ադրբեջանի այլ քայլեր անելու հարցում: