Ռենատա Լիտվինովային վրաերթի են ենթարկել․ ունի թեթեւակի վնասվածքներ

Ռենատա Լիտվինովային վրաերթի են ենթարկել․ ունի թեթեւակի վնասվածքներ

Ռուս թատրոնի եւ կինոյի դերասանուհի Ռենատա Լիտվինովային վրաերթի են ենթարկել Մոսկվայի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։ Դեպքը տեղի է ունեցել «Մակդոնալդս» ռեստորանի հարեւանությամբ։ Նա իր ծննդյան տարեդարձի օրը դուրս էր եկած եղել քաղաքում զբոսնելու։ Արտիստուհու ներկայացուցիչը պատմել է, որ Լիտվինովան հիվանդանոց է տեղափոխվել շոկային վիճակում, կոտրվածքներ չկան, կյանքին վտանգ չի սպառնում։

Վրաերթի ենթարկողը եղել է քսանութամյա Օլգա Չայկոն, ըստ նախնական տեղեկությունների, ով տուգանվել է երկու հազար ռուբլիով՝ հետիոտնին ճանապարհը չզիջելու համար։ Չայկոն էլ ասել է, որ Լիտվինովան եղել է ոչ սթափ՝ փողոցն անցնելիս։ Նա մանրամասնել է, որ արտիստուհին հրաժարվել է օգնությունից եւ պարզապես փախուստի է դիմել։