Որ քաղաքն ունի ամենաաղտոտված օդը աշխարհում

Որ քաղաքն ունի ամենաաղտոտված օդը աշխարհում

Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոն ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքը AQI միջազգային վարկանիշի կողմից։ Այն նույնիսկ գերազանցել է օդի աղտոտվածության մակարդակով Բանգլադեշի մայրաքաղաք Դաքային։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ընթացիկ տարվա հունվարի սկզբին Սարաեւոյի օդի որակի ինդեքսը կազմել է 236։

Այն համապատասխանում է «առողջության համար խիստ վտանգավոր» կատեգորիային։ Քաղաքի իշխանությունները տագնապ են հայտարարել եւ հորդորել քաղաքացիներին զերծ մնալ պատուհան բացելուց եւ փողոց դուրս գալ միայն պահպանիչ դիմակներով։ Սահմանափակվել է նաեւ տրանսպորտի երթեւեկությունը՝ վնասակար արտանետումների քանակը նվազեցնելու համար։