Դուբայի օդանավակայանը հրաժարվելու է պլաստիկից

Դուբայի օդանավակայանը հրաժարվելու է պլաստիկից

Դուբայի օդանավակայանը հրաժարվելու է միանգամյա օգտագործման պլաստիկից։ Այն ամբողջությամբ կարգելվի 2020 թվականից։ Այս մասին հայտնում է տեղի The National հանդեսը։ Ըստ հրապարակման, հաջորդ տարվա հունվարի մեկից օդանավակայանի ղեկավարությունը բոլոր խանութներում եւ հանրային սննդի կետերում կարգելի այնպիսի իրերի օգտագործումն, ինչպիսիք են՝ պլաստիկե դանակ-պատառաքաղներ, խմելու համար նախատեսված ձողիկներ կամ տոպրակներ։ Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում հավաքվել է 16 տոննա միանգամյա օգտագործման պլաստիկե շշեր ու խցաններ։ Dubai Airports-ի նախագահ Յուջին Բարին ասել է, որ որպես տարեկան 90 միլիոն մարդ ընդունող ու ճանապարհող օդանավակայան իրենք հավատում են, որ այս նորարարությունը շատ բան կարող է փոխել բնապահպանական առումով։