Թուրքիայում չեն դժգոհում միգրանտներից

Թուրքիայում չեն դժգոհում միգրանտներից

Միգրացիան դրական կարող է ազդել այն երկրի տնտեսության վրա, որտեղ միգրանտները հաստատվում են ու ապրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը՝ ելույթ ունենալով Աշխատանքի միջազգային 108-րդ համաժողովի ժամանակ, որը նվիրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հարյուրամյակին։

«Միգրանտները կարեւոր ներդրում են ունենում այն երկրներում, որտեղ նրանք հաստատվում են ապրելու համար։ Սակայն կարծրատիպերը այլատյացությունը, խտրականությունը, որոնց հետ բախվում են միգրանտներն ու փախստականները, միայն վնասում են նրանց՝ առանց այն էլ վատ վիճակը։ Եթե ճիշտ կառավարում իրականացվի, ապա միգրանտները կարող են ստեղծել փոխշահավետ իրադրություն ե՛ւ իրենց, ե՛ւ պետության համար, որտեղ ապրում են կամ որտեղ իրենց ընդունում են»,- ասել է Օքթայը։ Նա հավելել է, որ կառավարությունները պետք է ստեղծեն պայմաններ միգրանտների բնակության համար եւ պայքարեն նրանց հանդեպ բացասական վերաբերմունքի դեմ։