Հայագիտական առարկաների առումով ուսանողության պահանջը շատ ճիշտ է

 Հայագիտական առարկաների առումով ուսանողության պահանջը շատ ճիշտ է

ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների թվով 58 դասախոս այսօր մեկօրյա գործադուլ հայտարարեց։

Լրագրողների հետ զրույցում գործադուլ հայտարարած դասախոսները նշեցին, որ իրենք ցանկանում են հանդիպում կազմակերպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և շահագրգիռ այլ կողմերի միջև։

«Կարծում եմ՝ հայագիտական առարկաների առումով ուսանողության պահանջը շատ ճիշտ է։ Մենք ուզում ենք սատարել ուսանողներին, որոնք արդեն մի քանի օր է՝ տուն չեն գնում և դասադուլ են անում։ Այս դեպքում մենք բարոյական մեծ պարտք ունենք ուսանողների նկատմամբ»,-նշեց գործադուլ հայտարարած ԵՊՀ դասախոսներից Թադևոս Տոնոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։