ԱՄՆ-ն կարտադրի հաշմանդամություն ունեցող Բարբի տիկնիկ

ԱՄՆ-ն կարտադրի հաշմանդամություն ունեցող Բարբի տիկնիկ

Հունիսին ամերիկյան «Mattel» ընկերությունը կարտադրի Բարբի տիկնիկների նոր հավաքածու, որոնք կլինեն պրոթեզավորված ձախ ոտքով եւ սայլակի վրա: Ըստ արտադրողների, նման խաղալիք արտադրելու նպատակը երեխաների մեջ սերմանելն է այն միտքը, որ ֆիզիկական հաշմանդամությունը և գեղեցկությունը միանգամայն համատեղելի հասկացություններ են:

Ըստ «Mattel»-ի, իրենք կարողացել են ավելի բարձր մակարդակի հասցնել խոսակցությունները ֆիզիկական հաշմանդամության մասին ՝ նորաձևության մեջ ընդգրկելով տիկնիկներին և ցուցադրելով գեղեցկության մասին տարաբնույթ հասկացություններ ու պատկերացումներ: