ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 7-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Յուրի Պ.-ն, որը 2017 թ. փետրվարի 27-ից հետախուզվում էր Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների անօրինական ձեռք բերումը, պահպանումը, փոխադրումը, արտադրությունը, վերամշակումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: