Վերջապես Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով հայցադիմումը մուտք եղավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

Վերջապես Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով հայցադիմումը մուտք եղավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՎԵՐՋԱՊԵՍ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով հայցադիմումը մուտք եղավ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (ICJ) Խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով (CEDR)»:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ դատական պրոցես սկսելու նպատակով: 

Երեւանը պատրաստվում է պատասխանատվության ենթարկել Բաքվին՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի խախտման հիմքով: Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին տասնամյակներ շարունակ Հայաստանին ռասայական խտրականության ենթարկելու, հայ բնակչության կոտորածներ և խոշտանգումներ իրականացնելու մեջ:

Հայցը պահանջում է Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում: