Ինչու՞ են փակել ԱԺ-ի դարպասները

Ինչու՞ են փակել ԱԺ-ի դարպասները

Բաղրամյան պողոտայում իրավիճակը  շարունակում է լարված մնալ։  Դեպքի վայրում է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Օնլայն հետևում էի իրադարձություններին և ինձ դուր չեկավ այն, ինչ կատարվում է։ Այդ երբանից ակցիա անելը դարձավ վտանգավոր Հայաստանի և առհասարակ Երևանի համար։Ինչու են փակել ԱԺ-ի դարպասները, միթե դա քաղաքացիների համար չէ,եթե ուզում են ակցիա անեն, թող մտնեն այնտեղ ակցիա անեն։ Եթե կա անվտանգության սպառնալիք, դա ուրիշ հարց է , բայց ես չեմ կարծում՝ խաղաղ ակցիա անող մարդկանցից կարելի է սպասել որևէ սպառնալիք»,- նշեց ԱԺ պատգամավորը։