Պուտինն է «մեղավոր», Թրյուդոն և Սունակը զանգել են Զելենսկուն

Պուտինն է «մեղավոր», Թրյուդոն և Սունակը զանգել են Զելենսկուն

Կանադայի և Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ջասթին Թրյուդոն և Ռիշի Սունակը նախօրեին Լեհաստանի տարածքում տեղի ունեցած հրթիռային միջադեպից հետո, որը հանգեցրել է 2 քաղաքացու մահվան, հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այդ մասին հայտնել է Դաուինգ սթրիթի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ երկու վարչապետներն էլ ընդգծել են Լեհաստանի տարածքում ընկած հրթիռների հետ կապված իրավիճակի լրջությունը։ Երկու երկրների վարչապետներն ընդգծել են, որ ինչպիսին էլ լինի հետաքննության արդյունքը, Պուտինի ներխուժումն Ուկրաինա հանդիսանում է շարունակվող բռնությունների և՛ պատճառը, և՛ մեղավորությունը:

Ռիշի Սունակը և Ջասթին Թրյուդոն դատապարտել են Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի օկուպացիան՝ նշելով, որ բոլոր բռնությունների պատճառը սկսվել է այս ներխուժումից։