Լարված իրավիճակ․ Խաչատուրովի պաշտպանները սկսել են տեսանկարահանում իրականացնել, դատավորը հունից դուրս է եկել

Լարված իրավիճակ․ Խաչատուրովի պաշտպանները սկսել են տեսանկարահանում իրականացնել, դատավորը հունից դուրս է եկել

Այսօր՝ մայիսի 12-ին, Երևանի Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ Արամ Գրիգորյանի,  մեկնարկել էր  3֊րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ֊մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով հերթական  դատական նիստը։ Դատարանի բակում էին հավաքվել նրա աջակիցները, ընկերները։ Ներկա էին  նաև մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ։

Իրավիճակը դատական նիստերի դահլիճում կտրուկ լարվել է այն բանից հետո, երբ Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը միացրել է հեռախոսը ու սկսել տեսանկարահանում իրականացնել։

«Անջատեք մի հատ հեռախոսը»,- ասել է դատավորը։

Պաշտպանները իրենց հերթին պնդել են, որ իրենք իրավունք ունեն տեսանկարահանում իրականացնել, քանի որ պետական գաղտնիք չի հրապարկվել։

«Դատական նիստը դռնփակ է, դուք խախտում եք օրենքը»,- արձագանքել է Գրիգորյանը։