Նախկին նախագահը խորհուրդ է տվել չվախենալ Պուտինի՝ միջուկային զենքի մասին կոշտ հայտարարություններից
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գործող նախագահ Ջո Բայդենը պետք է կոշտ պատասխան տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենքի մասին արած կոշտ ու սպառնալից հայտարարություններին։ Այս մասին նա ասել է Reuters լրատվական գործակալության հետ զրույցի ընթացքում։
«Պուտինը մշտապես կիրառում է միջուկային զենքի մասին արտահայտությունը։ Սակայն դա չի աշխատում։ Դա պարզապես չի աշխատում։ Ուղղակի Պուտինը ամեն օր կիրառում է այդ արտահայտությունները»,- ասել է Թրամփը, հավելելով, որ Ռուսաստանի նախագահը շահագործում է միջուկային պատերազմի հանդեպ աշխարհի ունեցած սարսափը։ Նա նաեւ ասել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահը, ապա կստիպեր որպեսզի ռուսները երբեք էլ «միջուկային զենք» արտահայտությունը չասեին։
Կարծիքներ