Նամակ պըդի հանձնեի, էն կնգա պես բան չէի ըսելու

Նամակ պըդի հանձնեի, էն կնգա պես բան չէի ըսելու

70 անց գյումրեցի կինը, որը վարչապետին տեսնելու մեծ ցանկություն ուներ և ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին նրան տարածքից, չցանկանալով  ներկայանալ՝  ասաց, որ ընդամենը նամակ պետք է հանձներ վարչապետին: «Ես հաշմանդամ, երեխես Ղարաբաղի կռվից հաշմանդամ, ինչըխ ապրենք, ապրելու հնար չկա, էսպես կանեն մեր գլուխը, հըմի ընձի ինֆարկտ կզարկե: Ես կաղաչեմ, թե մե հատ տեսնիմ, բան չեմ էնե, ընձի չեն թողնի : էն կնգա պես բան չէի ըսելու, չպըդի վիրավորեի, իմ ցավը պըդի ըսեի, հեչ չկըռցա»- դողալով ասաց նա: Ի դեպ, ոստիկանները խոստացել են նրան անձամբ ուղեկցել, որ տեսնի վարչապետին,նամակը տեղ հասցնել, բայց ինչպես ՝ դեռ չի էլ պատկերացնում: «Էլ հեչ, էլ հույս չունիմ, էնի գնաց, էդ էլ ինչըխ կեղնի»:

Մեր տեղեկություններով՝ կինը տնակային ավանից է, ապրում է երկու որդիների հետ, որոնցից մեկը հաշմանդամ է, մյուսը գործազուրկ։ Հիշեցնենք,որ վարչապետի նախորդ այցի ընթացքում նրան մոտեցավ գյումրեցի մի կին'՝Մարիամ անունով, և վիրավորեց վարչապետին՝ անվանելով խաբեբա:Դեպքից հետո տեղի ոստիկանությունը խիստ զգուշություն է պահպանում, այսօր նախապես  տարածքից հեռացրեցին վարչապետին մոտենալ ցանկացող քաղաքացիներին: