Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և դրա արժեքները

Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ  կանոնադրությունը և դրա արժեքները

Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են այն ամենին, ինչին հասել է Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։

«Ցավալի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ  կանոնադրությունը և դրա արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի ԼՂ ժողովրդի մարդու իրավունքները,  վերացնի շրջափակումը»,-գրել է հայաստանցի դիվանագետը՝ տարածելով հումանիտար ապրանքներով լի կանգնած բեռնատարների լուսանկարները։