Բողոքի ակցիա՝ ընդդեմ տուրիստական գործակալության տնօրենի (Տեսանյութ)

Բողոքի ակցիա՝ ընդդեմ տուրիստական գործակալության տնօրենի (Տեսանյութ)

Ընդդեմ «Travelan» տուրիստական ընկերության տնօրեն Աննա Սահակյանի կառավարության շենքի դիմաց քիչ առաջ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Աննա Սահակյանի գործունեությունից տուժել է 250 քաղաքացի, նրանք էլեկտրոնային տարբերակով գնել են տոմսեր, սակայն չվերթը չի իրականացվել, տոմսերի գումարն էլ չի վերադարձվել քաղաքացիներին։

Քաղաքացիները պահանջում էին  Կառավարությունից վերադարձնել իրենց գումարները, որը, ըստ նրանց, կազմում է շուրջ 250 հազար դոլար։ Տուրիստական գործակալության տնօրենն  այս պահին կալանավորված է, հարուցվել է քրեական գործ։

Քաղաքացիները իրենց հետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ էին բերել, որով պահանջում էին հետ վերադարձնել իրենց գումարները։ Նամակը փոխանցվեց կառավարության ներկայացուցչին։

«Արդեն 6 ամիս է՝ խաբված ենք։ Սա մի հոգու գործ չի։ Կառավարությունը թող տուժած քաղաքացիներին հատուցում անի, գործին ընթացք տա։ Տուրիստական գործակալության 23 տարեկան տնօրեն աղջիկը չէր կարող 250 ընտանիքի խաբել»,-նշում էին  ակցիայի մասնակիցները։

Մանրամասները՝ տեսանյութում։