Որքան արժեն Հայաստան-Ուելս խաղի տոմսերը
Հոկտեմբերի 16-ին մեկնարկում է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս: Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում ենք սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝ – Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ – Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ –Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ
Կարծիքներ