«Բոլորս պաղեստինցի ենք»․ միջազգային աջակցություն՝ Գազային

«Բոլորս պաղեստինցի ենք»․ միջազգային աջակցություն՝ Գազային

Աշխարհի տարբեր քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի։ 

Կիրակի օրը Բելգիայում, Մարոկոյում, Ալժիրում, Սերբիայում, Դանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում,Բրիտանիայում, Չիլիում, Թուրքիայում, Իսպանիայում, Նիգերիայում և աշխարհի մի շարք այլ երկրներում մեծ ցույցեր են անցկացվել՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի։

Ցուցարարները դատապարտել են Իսրայելի ռեժիմի հանցագործությունները և պահանջել դադարեցնել պաղեստինցիների սպանդը։ 

Պաղեստինցի աջակիցները վանկարկել են տարբեր կարգախոսներ՝ «Մենք բոլորս պաղեստինցի ենք» և «կեցցե Պաղեստինը», դատապարտելով Գազայի վրա Սիոնիստական   ռեժիմի ավերիչ հարձակումները։