«Հրապարակ»․ Թիրախում ռադիոն է
Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված տխրահռչակ հարցազրույցին Ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձից մոտ 20 օր անց պատկան մարմինները ստուգումներ են սկսել Ռադիոյում։ Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից ստուգումներ է իրականացնում ՀՌ-ում: Խոշորացույցով ուսումնասիրում են ռադիոյի աշխատակազմի աշխատանքային պայմանագրերը, դրանց համապատասխանությունն աշխատանքային օրենսդրությանը։ Որոշ տեղեկություններով, ստուգումները կավարտվեն մարտի 10-ին։
Հիշեցնենք՝ Խումարյանը հարցազրույցից մի քանի օր անց քննադատել էր թե՛ իր աշխատակցին` վատ հարցազրույց անելու համար, թե՛ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ Խումարյանի, այդ տաղավարից մեզ՝ հայերիս առաջարկել է․ «Դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ»։ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել, որն արտահայտվեց նրանց սուր արձագանքով, սակայն, սովորույթի համաձայն, որոշել են նաեւ քրեաիրավական գործիքներով պատժել նրան:
Կարծիքներ