Ավագանու անդամը հարցեր է ուղղել վարչապետին եւ մարզպետին

Ավագանու անդամը հարցեր է ուղղել վարչապետին եւ մարզպետին

Հունվարի 25-ին Բջնիի 836 տնտեսություն ունեցող համայնքի 500-ից ավել բնակիչներ ծանուցում են ստացել ՀՀ «Կոտայք» ՋՕԸ-ից, ըստ որի իրենց պարտքը կազմում է 10.000-ից մինչև 300 հազար դրամ։ Չարենցավան համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը հարցադրումներ է ուղղել պատկան մարմիններին. 

«Հարցս հետևյալն է․

• Ո՞ր թվականին է գոյացել պատքը
• Ինչի՞ հետևանքով 
• Ինչպե՞ս է այս աստղաբաշխական թիվը «կարվել» բնակիչների վրա 
• Ո՞վ, ովքե՞ր են եղել ՋՕԸ այն աշխատակիցները, որոնց աշխատաժամանակի ընթացքում գոյացել է այս հսկայական գումարը։ 
• Տվյալ ժամանակահատվածում ունեցել ե՞ք արդյոք բնակիչների հետ կնքած պայմանագիր։

Հուսով եմ վերոնշյալ հարցերի պատասխանները կստանամ իրավասու մարմիններից։

##ԿոտայքՋՕԸ
#NikolPashinyan / Նիկոլ Փաշինյան
@#ՀՀկոտայքիմարզպետի աշխատակազմ
Aharon Sahakyan 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ՛»։