Ոստիկանությունը ներխուժել է համալսարանի տարածք

Ոստիկանությունը ներխուժել է համալսարանի տարածք

Լատինական Ամերիկայում գտնվող Հոնդուրաս պետությունում ոստիկանությունը ներխուժել է Ազգային ինքնավար համալսարան։ Ոստիկանության գործողություններից առնվազն երեք ուսանող ստացել է մարմնական վնասվածքներ։ Ոստիկանությունը փորձ է արել ցրել հակակառավարական ցույցը՝ համալսարանական քաղաքի բուլվարում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տուժածներից մեկը ստացել է հրազենային վիրավորում։ Համալսարանի ղեկավար Ֆրանցիսկո Էրերան արդեն հայտարարել է, որ իրավապահներին չի արտոնել մուտք գործել համալսարանի տարածք։ Նշենք, որ Լատինական Ամերիկայում համալսարանները համարվում են ինքնավար տարածքներ, որտեղ ոստիկանությունը չունի հեշտ մուտք։ Նշենք որ Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսի դեմ բողոքի ակցիաների ընթացքում արդեն զոհվել է երեք մարդ։ Իշխանությունը որոշել է ռազմական հենակետեր տեղակայել երկրի ողջ տարածքում՝ հակակառավարական ցույցերը դադարեցնել տալու համար։