Սահմանին զորակազմ է տեղակայել

Սահմանին զորակազմ է տեղակայել

Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ հետ սահմանի մոտ զորակազմ են տեղակայել՝ սահմանախախտման դեպքերը չեզոքացնելու համար։ Ընդհանուր առմամբ, սահմանի երկայնքով տեղակայվել է 15 հազարանոց զորախումբ՝ Ազգային գվարդիայի ուժերից։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ռազմական նախարար Լուիս Կրեսենսիո Սանդովալը։ Ավելի վաղ, հայտարարվել էր Մեքսիկայի Ազգային գվարդիայի 6,3 հազարանոց զորակազմի՝ ամերիկյան սահմանի հարակից գոտում տեղակայելու մասին։ Մարտիկները ապահովում են սահմանային անվտանգությունը եւ հակազդում անօրինական սահմանախախտումներին։