Լարված իրավիճակ՝ Ոսկեպարում․ Փաշինյանին են սպասում

Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպար է գնում։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է մասնակիցների մուտքը դահլիճ։ Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է՝ բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տալիս մտնել հանդիպման սրահ։
Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում են, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ