Անհայտ անձը կրակել է փողոցում ու մեքենայում գտնվող մարդկանց վրա. զոհեր կան

Անհայտ անձը կրակել է փողոցում ու մեքենայում գտնվող մարդկանց վրա. զոհեր կան

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հերթական կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երեք մարդ Է մահացել, չորսը՝ վիրավորվել: Տեղեկությունը հայտնում է «Los Angeles Times»–ը` հղում անելով Լոս Անջելեսի ոստիկանությանը։

Զոհերը եղել են մեքենայում, իսկ տուժածները` փողոցում: Միջադեպը տեղի է ունեցել լույս 28-ի գիշերը Լոս Անջելեսի Բենեդիկտ Կանյոն շրջանում։

Կասկածյալը կամ կասկածյալներն ազատության մեջ են: