Պաշտոնյաների աշխատավարձի վճարման կարգը կփոխվի․ հայտարարել է փոխվարչապետը

Պաշտոնյաների աշխատավարձի վճարման կարգը կփոխվի․ հայտարարել է փոխվարչապետը

Ռուսաստանում պետական համակարգի օպտիմալացումից հետո կփոխվի նաեւ պետական ծառայողների աշխատավարձի վճարման կարգը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոն «Известия»-ի հետ զրույցում։ Բանն այն է, որ գերատեսչությունների միջեւ աշխատավարձային տարբերությունները չափազանց աճել է․ նախարարություններում այն 1,5 անգամ է, ծառայություններում՝ 1,7 անգամ, գործակալություններում՝ 1,9 անգամ, իսկ արդեն տարածքային մարմիններում երկու անգամ։ Ընթացիկ տարում նախատեսվում է հավասարակշռել բոլոր գերատեսչությունների աշխատավարձները եւ հաստատել որոշակի «արդարացի մակարդակ»։ Դա կօգնի ծառայողներին տեղերում օրինակ ճիշտ պլանավորել հիփոթեքային վարկի ձեւակերպումը կամ այլ գործառնությունները։