Կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը՝ կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի լրջությունը

Կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը՝ կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի լրջությունը
Արթուր Ղազինյան

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պետք է՞ լուրջ վերաբերվել, թե ոչ։
Հարցը բարձրացվեց քաղաքական և փորձագիտական քննարման օրակարգ՝ հերթական խնդիր դառնալով Հայաստան - Ռուսաստան երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։

Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է այս կազմակերպության ՀիմՆԱԴԻՐ ԱՆԴԱՄ- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ և կասկածի տակ դնելով ՀԱՊԿ լրջությունը անուղղակիորեն կասկածի տակ է դրվում նաև Հայաստանի, ապա այդ կազմակերպությանն անդամակցող մնացած պետությունների լրջությունը։

Ձևակերպումը շատ ավելի վտանգավոր կլիներ Հայաստանի համար, եթե նույն Փաշինյանը մինչ այդ հայտարարած չլիներ, որ ՀԱՊԿ-ը չափազանց կարևոր էՀայաստանի համար։

Մնում է վերջնականապես կողմնորոշվել, հիմա չափազանց կարևոր է՞ թե ամեն դեպքում անլուր»։