Իր իսկ կտրած ծառն ընկել է վրան՝ դառնալով մահվան պատճառ

Իր իսկ կտրած ծառն ընկել է վրան՝ դառնալով մահվան պատճառ

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում անտառահատի կողմից կտրված ծառն ընկել է անտառահատի վրա եւ սպանել նրան։ Այս մասին հայտնում է Report-ը։ Անտառահատը 33 տարեկան է եղել։ Ադրբեջանական իրավապահները իրականացնում են քննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Հայտնի է, որ ծառը, որը կտրել է 33-ամյա տղամարդը, գտնվել է իր հողատարածքում։