Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումները վիճարկվել են Վերաքննիչ դատարանում։

«Բողոքներն արդեն ներկայացրել ենք ու սպասում ենք որոշումներին։ Օր դեռ չգիտենք, թե այդ որոշումը երբ կլինի»,- փոդքասթի 91-րդ թողարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը, որը ներկայացնում է Վազգեն Սաղաթելյանի շահերը։